London Business School Executive Generative AI Masterclass

Նկարագրություն

London Business School 

Generative AI ոլորտի փորձագետ դասախոսներ

 

Օր 1 – Հայկո Հոց

Ջեներատիվ արհեստական բանականության կիրառման հնարավորությունները՝ կազմակերպության ներսում և արտաքին միջավայրում

Գործընթացների օպտիմալացում
Ինչպես կարող է ջեներատիվ արհեստական բանականությունը բարձրացնել կազմակերպության ներքին արդյունավետությունը։

Որակի բարելավում
Ջեներատիվ արհեստական բանականության դերը ծառայությունների և գործընթացների որակի բարձրացման գործում։

Նոր հնարավորությունների բացահայտում
Նոր շուկաների և հաճախորդների սեգմենտների բացահայտում ջեներատիվ արհեստական բանականության միջոցով։

Արժեքի ստեղծում
Ինչպես է ջեներատիվ արհեստական բանականությունը նպաստում բիզնես արժեքի ստեղծմանը։

Գործնական օրինակներ (Case Studies)
Ջեներատիվ արհեստական բանականության կիրառման օրինակներ տարբեր ոլորտներից։

Էթիկական և իրավական միջավայրի ուսումնասիրություն

Էթիկական հարցեր
Ջեներատիվ արհեստական բանականության կիրառման բարոյական և էթիկական կողմերը։

Իրավական նկատառումներ
Գաղտնիության, հեղինակային իրավունքի և իրավական պահանջների հիմնական հարցերը։

Ջեներատիվ արհեստական բանականության կարգավորող դաշտը
Գործող կարգավորումների և դրանց ազդեցության ուսումնասիրություն։

Ռիսկերի կառավարում
Ջեներատիվ արհեստական բանականության կիրառման հետ կապված հնարավոր ռիսկերի նվազեցման ռազմավարություններ։

Արհեստական բանականության պատասխանատու կիրառություն
Կազմակերպությունում AI-ի էթիկական և պատասխանատու կիրառման սկզբունքների ձևավորում։

Օր 2 –Իոաննիս Իոաննու

AI-ի հնարավորությունների բացահայտում և արդյունավետ օգտագործում

Այս դասընթացի շրջանակում քննարկվում է, թե ինչպես կարող են ղեկավարներն օգտագործել Generative AI-ը՝ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացը բարելավելու համար՝ որպես գործնական օրինակ դիտարկելով ռազմավարությունը։

Դասական ռազմավարական շրջանակները մշակվել էին՝ հաշվի առնելով այն սահմանափակումները, թե որքան տեղեկատվություն և տարբերակ կարող է թիմը միաժամանակ քննարկել մեկ հանդիպման ընթացքում։ AI-ը զգալիորեն ընդլայնում է այդ հնարավորությունները՝ թույլ տալով թիմին ստեղծել ավելի մեծ թվով տարբերակներ և ենթարկել սեփական տրամաբանությունն ու հիմնավորումները շատ ավելի խորը քննության։

Դասընթացը ցույց է տալիս, թե ինչպես կարող է AI-ը հանդես գալ որպես որոնող, քննադատ և հակառակորդ, մինչդեռ վերջնական դատողությունն ու որոշումների կայացումը շարունակում են մնալ ղեկավարի պատասխանատվության ներքո։

Քննարկվում է նաև կարևոր ռազմավարական հարց․ որտեղի՞ց է առաջանում մրցակցային առավելությունը այն պայմաններում, երբ յուրաքանչյուր ընկերություն կարող է հասանելիություն ստանալ նույն AI մոդելներին։

Որակի բարելավում
Ջեներատիվ արհեստական բանականության դերը ծառայությունների և գործընթացների որակի բարձրացման գործում։

Նոր հնարավորությունների բացահայտում
Նոր շուկաների և հաճախորդների սեգմենտների բացահայտում ջեներատիվ արհեստական բանականության միջոցով։

Արժեքի ստեղծում
Ինչպես է ջեներատիվ արհեստական բանականությունը նպաստում բիզնես արժեքի ստեղծմանը։

Գործնական օրինակներ (Case Studies)
Ջեներատիվ արհեստական բանականության կիրառման օրինակներ տարբեր ոլորտներից։

Էթիկական և իրավական միջավայրի ուսումնասիրություն

Էթիկական հարցեր
Ջեներատիվ արհեստական բանականության կիրառման բարոյական և էթիկական կողմերը։

Իրավական նկատառումներ
Գաղտնիության, հեղինակային իրավունքի և իրավական պահանջների հիմնական հարցերը։

Ջեներատիվ արհեստական բանականության կարգավորող դաշտը
Գործող կարգավորումների և դրանց ազդեցության ուսումնասիրություն։

Ռիսկերի կառավարում
Ջեներատիվ արհեստական բանականության կիրառման հետ կապված հնարավոր ռիսկերի նվազեցման ռազմավարություններ։

Արհեստական բանականության պատասխանատու կիրառություն
Կազմակերպությունում AI-ի էթիկական և պատասխանատու կիրառման սկզբունքների ձևավորում։

Հայկո Հոցը Լոնդոնի բիզնես դպրոցի (London Business School) հրավիրյալ դասախոս է և Google Cloud-ի Generative AI Global Blackbelt։ Նա մշակում է արտադրական միջավայրում կիրառվող արհեստական բանականության համակարգեր և խորհրդատվություն է տրամադրում խոշոր կազմակերպություններին՝ ջեներատիվ արհեստական բանականության ներդրման և թվային փոխակերպման գործընթացներում։

Ավելի քան 23 տարվա տեխնոլոգիական փորձ և ավելի քան 9 տարվա մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության ոլորտում գործունեություն ունեցող մասնագետ՝ Հայկո Հոցը համատեղում է խորը ինժեներական փորձը և ռազմավարական խորհրդատվությունը։ Նա նաև O’Reilly հրատարակչության հեղինակ է և համահեղինակում է իրական ժամանակում աշխատող արհեստական բանականության գործակալների (Real-Time AI Agent Systems) վերաբերյալ գիրք։

London Business School-ում Հայկո Հոցը դասավանդում է «Generative AI Product Design» գործնական դասընթացը և Executive Education ծրագրում օգնում է  ղեկավարությանը (C-level) ջեներատիվ արհեստական բանականության լուծումները կիրառել բիզնես ռազմավարության մեջ։ Մինչ ակադեմիական գործունեությունը նա զբաղեցրել է արհեստական բանականության և տվյալագիտության ղեկավար պաշտոններ Amazon-ում, AWS-ում և Google Cloud-ում։

Google Cloud-ում նա նպաստում է ջեներատիվ արհեստական բանականության լայնածավալ ներդրմանը, հանդիսանում է Gemini Live API-ի պաշտոնական հղումային ճարտարապետության համահեղինակ և ակտիվորեն մասնակցում Gemini հարթակի զարգացմանը։ Նա նաև ճանաչված հեղինակ և բանախոս է AI ճարտարապետության, AI գործակալների և բազմամոդալ համակարգերի թեմաներով։

 

Իոաննիս Իոաննու (Ioannis Ioannou)-ն Լոնդոնի բիզնես դպրոցի (London Business School) ռազմավարության և ձեռներեցության ոլորտի պաշտոնավարման իրավունքով դոցենտ է (tenured Associate Professor) և Management Science ու Strategic Management Journal հեղինակավոր ակադեմիական ամսագրերի Associate Editor։

Նրա հետազոտությունները կենտրոնացած են մրցակցային առավելության ձևավորման և դրա պահպանման վրա՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը և պատասխանատու բիզնեսին։

Նրա գիտական աշխատանքները մեջբերվել են ավելի քան 20,000 անգամ, ինչի շնորհիվ նա դասվում է ամբողջ աշխարհում ամենաշատ մեջբերվող հետազոտողների թոփ 0.1 տոկոսի շարքին։

Լոնդոնի բիզնես դպրոցում Իոաննիս Իոաննուն ռազմավարություն է դասավանդում MBA և Executive MBA ծրագրերում, ինչպես նաև Executive Education ծրագրերի շրջանակում։ Նա աշխատել է ավելի քան 1,000 ավագ ղեկավարների և տնօրենների խորհրդի անդամների հետ։

Նա մշակում և իրականացնում է ռազմավարության վերաբերյալ ինչպես անհատականացված, այնպես էլ բաց ծրագրեր՝ ներառյալ անորոշության պայմաններում ռազմավարության մշակումը, սցենարային պլանավորումը և բիզնես մոդելի դիմակայունությունը։ Նրա ծրագրերի շարքում կա նաև ամբողջօրյա ձևաչափ, որի ընթացքում ղեկավար թիմերը մշակում են ռազմավարություն՝ Generative AI-ը ներառելով գործընթացի յուրաքանչյուր փուլում։

Նրա առցանց դասընթացը՝ Sustainability Leadership and Corporate Responsibility («Կայուն զարգացման առաջնորդություն և կորպորատիվ պատասխանատվություն»), 2025 թվականին արժանացել է Financial Times Responsible Business Education Award մրցանակին։

Դպրոցից դուրս Իոաննիս Իոաննուն համանախագահում է Merck KGaA-ի Sustainability Advisory Panel-ը և հանդիսանում է European Institute of Management and Finance-ի Advisory Council-ի, ինչպես նաև World Economic Forum-ի Expert Network on Sustainable Development-ի անդամ։

Նա պարբերաբար հոդվածներ է հրապարակում Forbes-ում, Financial Times-ում և Project Syndicate-ում։

Իոաննիս Իոաննուն ունի Յեյլի համալսարանի (Yale University) բակալավրի աստիճան (BA) և Հարվարդի համալսարանի և Harvard Business School-ի բիզնես տնտեսագիտության դոկտորի աստիճան (PhD in Business Economics)։